«Կրակ». Անահիտ Սիմոնյանի հրապուրիչ ֆոտոշարքը

15:19   7 մայիսի, 2021

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Երիտասարդ մայրիկը նկարահանման համար կաշվե կարմիր զգեստ է ընտրել, որն ընդգծել է նրա կազմվածքը։ Անահիտ Սիմոնյանն արձակել է մազերն ու նախընտրել է վառ դիմահարարում։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել․ «Կրակ», «հիասքանչ»։

Օրերս հրապարակված կադրում երգչուհին կրում էր բաց վարդագույն երանգի հագուստ։ Նրա մազերն արձակված էին, նուրբ շպարով էր։ Նրա կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Հրապարակմանը կից Անահիտը լավ օր էր մաղթել հետեւորդներին։



© NEWS.am STYLE