Ամառը՝ թրենդային ու գունեղ. հայկական «DANZ» ակնոցների բրենդի նոր հավաքածուի բացառիկ ֆոտոշարքն ու յուրահատուկ նմուշները (ֆոտո/վիդեո)

19:05   7 մայիսի, 2021

Ամառային, գունեղ, թրենդային, երիտասարդական ու «բոց»՝ այսպիսին է հայկական «DANZ» ակնոցների նոր՝ ամառային հավաքածուն, որը հասանելի կլինի հունիսի 1-ից: Հայկական ակնոցների բրենդն արդեն արտահանվում է նաեւ ԱՄՆ եւ Ռուսաստան՝ գրանցելով մեծ պահանջարկ ու վաճառք: NEWS.am STYLE-ի հետ զրույցում «DANZ» ընկերության հիմնադիր-տնօրեն Հարություն Հուլունյանն ու կոմերցիոն տնօրեն Արմեն Ա. Ավագյանը ներկայացրել են, թե ինչպես է ստեղծվել հայկական ակնոցների բրենդը, ինչպես է «գրավել» միջազգային շուկան, ում համար է նախատեսված, ինչով է յուրահատուկ եւ թե ինչպիսին է նոր հավաքածուն՝ ելնելով համաշխարհային թրենդներից:

Ընկերության տնօրեն Հարություն Հուլունյանի խոսքով՝ ակնոցներ ստեղծելու միտքն առաջացել է դեռեւս 2016-ին, մեկուկես տարուց սկսվել է արտադրություն և, բծախնդրորեն մոտենալով որակին, մեծ աշխատանքներ կատարելուց հետո միայն 2019-ին «DANZ» բրենդը ներկայացրել են շուկայում:

«Մեզ համար կարեւոր է որակը, ամեն դետալը: Լուրջ ուսումնասիրություն ենք կատարել, քանի որ ցանկանում էինք, որ մինչեւ շուկա դուրս գալը, ակնոցների որակը լիներ կատարյալ»,- ընդգծեց նա:

«DANZ»-ը ներկայացնում է երեք տեսակի ակնոցներ՝ օպտիկական, արեւային եւ պաշտպանիչ: Ընկերության կոմերցիոն տնօրեն Արմեն Ա. Ավագյանը շեշտում է՝ «DANZ»-ի յուրահատկությունն առաջին հերթին որդեգրած սկզբունքի մեջ է՝ հստակ գիտեն ինչ են ցանկանում բերել շուկա ու առաջնորդվում են այդ ճանապարհով.

««DANZ»-ը fast fashion է, մենք չենք փորձում լինել այն, ինչ՝ չենք: «DANZ»-ն ուզում է լինել առօրյա, հասարակ, ոճային: Ուզում ենք լինել հասանելի, շոշափելի, ուրախ… Այն երիտասարդական բրենդ է, սակայն կարող են կրել նաեւ 40-ից բարձր անձինք: Սա նշանակում է, որ «DANZ»-ը մեկ կոնկրետ ոճում չէ, այն տարբեր look-երի համար նախատեսված ապրանքանիշ է՝ դասականից, մինչեւ սպորտային»:

Անդրադառնալով ընկերության գնային քաղաքականությանը՝ Արմեն Ա. Ավագյանը նշեց, որ այս առումով առաջնորդվել են բոլորին հնարավորինս հասանելի եւ մատչելի լինելու սկզբունքով.

«Այս պահին ակնոցների գները 21-29 հազարի շրջանակում են: Մեր ռազմավարությունը շատ պարզ է՝ ցանկանում ենք, որ այն լինի հասանելի, որ դու ունենաս մեկից ավելի ակնոց՝ տարբեր look-երի համար: Բացի այդ, ունենք նաեւ զեղչային համակարգ՝ գործում են սեզոնային եւ տոնական զեղչեր, ինչը տվյալ շրջանում ավելի հասանելի է դարձնում «DANZ» ակնոցները»:

«DANZ» ընկերության ակնոցները ռուսաստանյան եւ ամերիկյան շուկա մուտք են գործել այս տարվա փետրվարից: Հարություն Հուլունյանն, անդրադառնալով միջազգային շուկայում բրենդի գրանցած հաջողությանը, կարեւորեց ռիսկային եւ էքսպերիմենտալ լինելու գործոնը.

«Մենք որոշել էինք, որ ուզում ենք լինել նաեւ Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում: Այնտեղ արդեն ունենք թիմ, աշխատողներ: Ունենք շատ լավ մենեջմենթական կազմ, որը չի վախենում ոչ մի տեսակ փորձարկումներից եւ պատրաստ է դիմել ռիսկերի, ու ինձ թվում է՝ այդ խիզախության շնորհիվ է, որ կարողացել ենք բարձր աճի տեմպեր ապահովել արտահանման կետերում»,-նշեց նա: 

Խոսելով «DANZ»-ի ամառային հավաքածուի մասին՝ ընկերության հիմնադիր տնօրենը հավելեց.

«Նոր հավաքածուն շատ գեղեցիկ է լինելու: Ունենք մասնագետներ, որոնք ուսումնասիրում են միջազգային թրենդները, գույները եւ այլն, քանի որ ինչպես հագուստը՝ ակնոցը եւս յուրաքանչյուր սեզոն ունենում է իր թրենդները: Մենք հետեւում ենք այդ միտումներին, բայց մեր ակնոցներից յուրաքանչյուրի մեջ կա մի դետալ, որը յուրահատուկ է, եւ հենց դա է դարձնում ակնոցը «DANZ»: Մեր նմուշներից շատերն առանձնահատուկ են ձեռքի յուրահատուկ աշատանքով: Ինչ վերաբերում է սեզանային առանձնահատկություններին՝ հավելեմ, որ որքան գնում ենք դեպի ձմեռ, այնքան ավելի նախընտրելի է, որ ակնոցի ապակին լինի մուգ եւ հայելային, մինչդեռ ամռանը ակնոցի գույները սկսում են փափկել, ու ակնոցն ավելի թափանցիկ է լինում՝ այնքան, որ աչքերը ապակու ետեւից տեսանելի լինեն: Այս տարի, օրինակ, շատ նորաձեւ են կանաչ եւ կապույտ երանգի, թափանցիկ ապակիներով ակնոցները»:

«DANZ» ակնոցները կարող եք ձեռք բերել «Դալմա» գարդեն մոլում, ինչպես նաեւ՝ օպտիկական տարբեր կետերում եւ առցանց՝  www.danz.am կայքից: Բրենդը շուտով ներկայացված կլինի նաեւ «Երեւան» մոլում: 



© NEWS.am STYLE