Ճապոնիայում կառուցել են աշխարհի առաջին փչովի համերգասրահը

15:10   26 սեպտեմբերի, 2013

Քանդակագործ Անիշ Կապուրը եւ ճարտարապետ Արատա Իսոձակին նախագծել եւ Ճապոնիայի հյուսիս-արեւելքում կառուցել են աշխարհի առաջին փչովի համերգասրահը:

Ըստ Inhabitat-ի, համերգասրահն անվանել են «Նոր տապան» (Ark Nova): Մանուշակագույն կիսաթափանցիկ սրահը փչում են 2 ժամվա ընթացքում: Այն կարող է 500 մարդ տեղավորել:

 

Համերգասրահի նստատեղերը պատրաստվել են ցունամիի հետեւանքով վնասված մայրի ծառից: Ծրագրվում է սրահը փոխադրել ամբողջ Ճապոնիայով: Այն հանդիսատեսի առջեւ դռները կբացի հոկտեմբերի 14-ին, նույնանուն Ark Nova Music Festival փառատոնի շրջանակում: Այն կազմակերպվում է ցունամիից տուժած երկրի բնակիչներին աջակցելու նպատակով:

Փառատոնի կազմակերպիչներն ու սրահը կառուցողները «Նոր տապան»-ն ընկալում են որպես «ճարտարապետության, դիզայնի, ճապոնական ավանդական թատրոնի եւ դասական երաժշտության սիմբիոզ»:



© NEWS.am STYLE