«Ռատիմիրին կարող եք հետեւել նրա մայրիկի էջում». Տիմատիի մայրը հայտնել է, թե ինչու չի հրապարակում թոռան լուսանկարները

20:42   7 մայիսի, 2021

Արդեն մի քանի տարի է՝ Տիմատիի մորը՝ Սիմոնային քննադատում են, թե իբրեւ նա չափից շատ է հոգ տանում թոռան՝ Ալիսայի մասին, ինչի վերաբերյալ պարբերաբար հրապարակումներ է անում Ինստագրամում։ Տիմատիի որդու լույս աշխարհ գալուց հետո նրան սկսել են ավելի շատ քննադատել, քանի որ ի տերաբերություն թոռնուհուց, Ռատմիր լուսանկարները Սիմոնայի էջում հազվադեպ են հայտնվում։ Բացի այդ՝ նա թոռան մասին շատ չի պատմում։

«Գոնե երբեմն ձեր Ինստագրամյան էջում ցույց տայիք Ռատմիրին»,- գրել է զայրացած հետեւորդը, ինչին Սիմոնա Յակովլեւնան կտրուկ պատասխանել է. «Դուք Ռատիմիրին կարող եք հետեւել նրա մայրիկի էջում, եթե այդքան հարկավոր է։ Սա Ալիսայի էջն է»։

Тимати и Алена Шишкова (Фото: @missalena.92)

Տիմատին եւ Ալյոնա Շիշկովան միասին են եղել մինչեւ 2015թ․-ը, այդ ընթացքում ծնվել է նրանց դուստրը՝ Ալիսան։ Մինչեւ 2021թ․-ն արտիստը հանդիպել է Անաստասիա Ռեշետովայի հետ. նա ռեփերին որդի է պարգեւել, որին տվել են Ռատմիր անունը։

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE