«Անուշիկ, տաղանդավոր աղջիկ». Սոնա Ռուբենյանի լուսանկարը հանգստից

16:43   7 մայիսի, 2021

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Սոնան պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Երգչուհին սեւ զգեստ է կրում, որը համադրել է նույն գույնի գլխաշորի եւ պայուսակի հետ։ Նա արձակել է մազերն ու նուրբ վզնոցներ ընտրել՝ կերպարն ամբողջացնելով արեւային ակնոցով։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները դրական խոսքեր են գրել նրան․«Անուշիկ, տաղանդավոր աղջիկ»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երիտասարդ երգչուհին սպիտակ զգեստ էր կրում։ Սոնան արձակել էր մազերը, նվազագույն շպարով էր։ Նրա կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ ծղոտե լայնեզր գլխարկ, պայուսակ, արեւային ակնոց եւ վզնոցներ։ Մեկնաբանություններում օգտատերերը նրան հաճոյախոսություններ էին արել. «Սիրուն Սոնա», «աննկարագրելի»։



© NEWS.am STYLE