Բալիկի սպասող Մարտան՝ ոճային կերպարում

21:46   7 մայիսի, 2021

Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, բաց գույնի հագուստ է կրում։ Մարտան արձակել է մազերն ու նախընտրել վառ շպար։ Վերջին շրջանում ԱՄՆ-ում բնակվող երգչուհին կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ լայնեզր գլխարկ, վզնոցներ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ, պուտավոր զգեստ էր կրում։ Մարտան այն համադրել էր սպորտային կոշիկների հետ։ Նա արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել. «Սիրուն մայրիկ»։



© NEWS.am STYLE