«Ֆրանսերենում «ես կարոտում եմ քեզ» արտահայտություն չկա․ փոխարենը նրանք ասում են՝ «դու բացակայում ես իմ մեջ». Անի Երանյանի լուսանկարը Մալիբուից

17:12   7 մայիսի, 2021

Դերասանուհի Անի Երանյանն այս շրջանում գտնվում է ԱՄՆ-ում, որտեղից նոր լուսանկար է հրապարակել։

Կադրերն արվել են Մալիբուում՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Անին մուգ գույնի տաբատ է կրում, բաց գույնի վերնաշապիկ։ «Ֆրանսերենում «ես կարոտում եմ քեզ» արտահայտություն չկա: Փոխարենը նրանք ասում են՝ «Դու բացակայում ես իմ մեջ»։ Կարո՞ղ ես երբեք բացակա չունենալ...»,- գրել է Անին։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացնում էին աքսեուարները՝ արեւային ակնոց եւ ժամացույց։ «Էլ երբեք չի լինի նրա պես տխուր ուրիշը, եւ նրան համբուրած ոչ մի տղամարդ չի հիվանդանա այն գիշերվա սիրո տրտմությամբ։ Այդ ամենը մնաց այն ամերիկյան գիշերվա գրկում, որը կորած է եւ էլ երբեք չի գտնվի....»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։

 



© NEWS.am STYLE