Գարիկ Մարտիրոսյանը հայտնել է Կարիբիդիսի հետ նոր նախագծի մասին՝ նվագելով Սթիվի Ուանդերի երգը (վիդեո)

16:02   7 մայիսի, 2021

Դեմիս Կարիբիդիսը երկար տարիներ է՝ ընկերական հերաբերություններ ունի Comedy Club-ի առաջնորդներից մեկի՝ Գարիկ Մարտիրոսյանի հետ։ Նրանք ծանոթացել են դեռ 1996թ․-ին, եւ հենց Գարիկն է ազդել կատակերգուի ճակատագրի վրա։ Մի քանի ժամ առաջ Մարտիրոսյանը շարժել է երկրպագուների հետաքրքրությունը՝ պատմելով, որ ինքն ու Դեմիսը նոր նախագծի մասին են մտածում։

«Ստուդիայում սպասում եմ Դեմիսին։ Նա ուշանում է»,- գրել է Գարիկը՝ տեսանյութ հրապարակելով, որում նվագում է Սթիվի Ուանդերի եւ Դայոն Ուորվիկի «It’s you» կոմպոզիցիան։

View this post on Instagram

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official)

Մարտիրոսյանի հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել, սակայն Գարիկին ամենից շատ դուր է եկել դրանցից մեկը, որում օգտատերը կատակել է նրա գլխարկի մասին։ «Ես եւս ուզում եմ սովորել նվագել։ Խնդրում եմ, հուշեք, թե դրա համար ինչ չափի գլխարկ է հարկավոր կրել»,- հարցրել է «chorty_cho» օգտատերը։



© NEWS.am STYLE