«Улица разбитых фонарей» սերիալի աստղ Լիկովը կորոնավիրուսի պատճառով կորցրել է երեք հարազատներին

23:23   7 մայիսի, 2021

Ռուս դերասան Ալեքսանդր Լիկովը, որը լայն ճանաչում է ստացել «Улица разбитых фонарей» սերիալից, պատմել է՝ ինչ է իր համար դարձել կորոնավիրուսի պանդեմիան: «Вечерняя Москва»-յին տված հարցազրույցում դերասանը պատմել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հիվանդությունը միանգամից երեք հարազատ մարդու կյանք է խլել:

«Վիրուսի պատճառով մենք կորցրել ենք երեք մտերիմ մարդկանց. մահացել է մեր պահակը, հորս կինը, եւ մենք թաղել ենք կնոջս մորը», - պատմել է 59-ամյա արտիստը:

Լիկովը նաեւ նշել է, որ շատ է անհանգստացել դստեր եւ նրա ընտանիքի անդամների համար, որոնք ծանր են տարել հիվանդությունը: Սակայն, ինչպես ընդգծել է դերասանը, նման դժվարությունների են բախվել ոչ միայն նրանք, այլեւ ամբողջ երկիրը։

Արտիստը հայտարարել է, որ իր տատիկների համար, որոնք ապրում էին Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ապրել են Կուբանում, շատ ավելի ծանր է եղել։

«Բայց ոչինչ, եւ սերն են պահպանել, եւ երեխաներին են մեծացրել։ Ճիշտ է, մեր տատիկներն այդ ժամանակ օրինակ են եղել թոռների համար», - ընդգծել է դերասանը։



© NEWS.am STYLE