Ընտանեկան կադրեր. Լիլուի լուսանկարն ամուսնու հետ

18:39   7 մայիսի, 2021

Երգչուհի Լիլուն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու հետ։ Ամիսներ առաջ լույս աշխարհ է եկել զույգի դուստրը՝ Մարիան։ Կադրում Լիլուն դասական կերապարում է․ նա զգեստ է ընտրել եւ բարձրակրունկներ։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհին պատասխանել է նաեւ հետեւորդների հարցերին՝ նշելով, որ նիհարել է 8 կիլոգրամով։ Նա նաեւ նշել է, որ արդյունքին հասել է՝ սննդակարգից հանելով հացը եւ քաղցրավենիքը։

Օրերս հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը։ Լիլուն նախընտրել էր արտահայտիչ շպար՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։ Մեկնաբանություններում հետեւորդները երգչուհուն դրական խոսքեր էին ուղղել։



© NEWS.am STYLE