«Սիրում եմ գույներ». Մերի Մակարյանի լուսանկարը

20:17   7 մայիսի, 2021

Դերասանուհի Մերի Մակարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական շպարով է։ «Սիրում եմ գույներ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրերս տեղադրված լուսանկարում երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը։ Մերին, որն ամուսնությունից հետո ԱՄՆ-ում է բնակվում, արտահայտիչ շպար էր ընտրել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դերասանուհուն դրական խոսքեր էին ուղղել․ «Չքնաղ», «Սիրուն»։



© NEWS.am STYLE