«Սիրուն»․ Հասմիկ Խոջյանի street style-ը

22:37   7 մայիսի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնելով գարնանային սժstreet style-ը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին կերպարանք է ընդունել Երեւանի սրտում։ Կրում է նարնջագույն բլուզ, ջինսե տաբատ, բաճկոն։ Նրա վարսերն արձակված են, մեղմ շպարով է։ Հասմիկի կերպարն ամբողջացնում են բարձրակրունկներն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից հետեւորդները բազմաթիվ ջերմ խոսքեր են ուղղել նրան՝ գրելով․ «սիրուն»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին սեւ շապիկ էր կրում, որը համադրել էր բաց գույնի պիջակի հետ։ Հասմիկը հավաքել էր մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ արեւային ակնոց, վզնոց, ժամացույց։



© NEWS.am STYLE