էլջեյի հետ սիրավեպի մասին լուրերից հետո Իվլեեւայի ընկերուհու վրա «հարձակվել են» հեյթերները

11:17   8 մայիսի, 2021

Հանրությունը հեռուստահաղորդավար Յուլյա Կովալին կասկածել է ռեփեր Էլջեյի հետ սիրավեպ ունենալու մեջ, որը հանդիսանում է նրա մտերիմ ընկերուհու՝ Նաստյա Իվլեեւայի ամուսինը։ Մարդկանց կարծիքով Անաստասիան նախկինում մշտապես հայտնվում էր ընկերուհու սոցցանցերում տեղադրված լուսանկարներում։ Հիմա նրանք կարծես չեն շփվում։ Այդ պատճառով հեյթերները «գրոհել են» Կովալին։ Բաժանորդները նրա հրապարակումների մեկնաբանություններում կանանց ընկերության մասին դիտողություններ են անում։

Կրակի վրա յուղ լցրեց մի ակտիվ բաժանորդի մեկնաբանությունը։ Մի աղջիկ գրել է, թե իբր Կովալը սեռական կապի մեջ է եղել Էլջեյի հետ, իսկ Նաստյան նրանց բռնացրել է։ Բնականաբար, ներել երբեմնի լավագույն ընկերուհուն նա չի կարողացել։

«Էլջեյը քնել է koval-ի հետ։ Լուրեր են պտտվում», «Վերջ, Նաստյայի խաղն ավարտվեց․․․, Կովալը հոգնեցրել է, այժմ Իվլեեւան նոր «ընկերուհիներ» ունի», - գրել են օգտատերերը:

Իվլեեւայի լավագույն ընկերուհին հերքել է այդ մեղադրանքները։ 27-ամյա հաղորդավարուհին հրապարակել է Բիլ Գեյթսի եւ կնոջ՝ Մելինդայի բաժանման մասին լուրը, որին կից նա գրել է․ «Ես կապ չունեմ․․․»։

Այսպիսով, նա արձագանքել է ռեփեր Էլջեյի հետ իր սիրավեպի մասին լուրերին, որը նրա ընկերուհու ամուսինն է: Կովալը հավելել է, որ նման խոսակցություններ շրջանառող մարդկանց գլխում ինչ-որ բան այն չէ։

Աղբյուրը՝ News.ru



© NEWS.am STYLE