Նոր սանրվածքով Վոդյանովային չեն կարողացել տարբերել Միլա Յովովիչից

13:52   8 մայիսի, 2021

Նատալյա Վոդյանովան համարձակ փորձ է արել: Ոճափոխության արդյունքի տեսանյութով նա կիսվել է իր Instagram-ի բաժանորդների հետ։

«Ես աշխատել եմ այս տղայի հետ այսօր, եւ ահա՝ ինչ տեղի ունեցավ: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին», - երկրպագուներին դիմել է հայտնի մոդելը։

Վոդյանովան, կարծես, հիացած է նոր իմիջով։ Իսկ, ահա նրա երկրպագուները բաժանվել են խմբերի։ Ոմանք գովաբանել են իրենց կուռքի արտաքինի փոփոխությունները՝ համեմատելով նրան Ջին Շրիմփթոնի, Տատյանա Արնտգոլցի, Ջեյն Բիրկինի, Միլա Յովովիչի, երգչուհի Գլյուկոզայի հետ։ Մյուսները դժգոհել են.

«Շատ թարմ եւ ֆրանսիական», «Այս ո՞վ է, Միլա Յովովի՞չը», «Մազափունջը սազում է։ Կարծես աղջնակ լինեք», «Այնքան եք երիտասարդացել», - գրել են երկրպագուները։

Քննադատները սանրվածքը շատ պարզ են համարել եւ չեն զլացել այդ մասին հայտնել մոդելին․

«Գեղեցիկ է, բայց շատ է հասարակացնում», «Հասարակ եք դարձել, կանացիություն չկա, տղայի եք նմանվել», - իրենց դատավճիռն են կայացրել հետեւորդները:

Աղբյուրը՝ 5 канал

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE