Թափանցիկ տաբատ, բոդի․ Իվետա Մուկուչյանի ոճափոխությունը (ֆոտո)

15:53   8 մայիսի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է հերթական ոճափոխությունը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է նարնջագույն, թափանցիկ տաբատ, վերնաշապիկ, գույնզգույն բոդի։ Նա կարճ սանրվածքով է, իսկ կերպարն ամբողջացնում եւ ոճային արեւային ակնոցն ու բարձրակրունկները։ «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք դուք կրում հագուստը», - հրապարակումը մակագրել է երգչուհին։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ էր կրում։ Իվետան այն համադրել էր բարձրակրունկների հետ։ Երգչուհին հավաքել էր մազերը, հագուստի գույնի պայուսակ ընտրել։ Նրա ձեռքին ծաղկեփունջ էր։ 



© NEWS.am STYLE