Սարիկ Անդրեասյանը սիրելիի հետ այցելել է ծնողներին․ նրանք Հայաստանում են (ֆոտո/վիդեո)

14:09   8 մայիսի, 2021

Պրոդյուսեր, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ամուր թելերով կապված է իր ծննդավայրի հետ։ Յուրաքանչյուր իրադարձության նա ծավալուն կերպով անդրադառնում է, վշտանում եւ ուրախանում է հայրենիքի համար։ Իսկ այժմ ռեժիսորն ու նրա սիրելին՝ Ելիզավետա Մորյակն այցելել են Հայաստան։

View this post on Instagram

A post shared by Sarik Andreasyan (@sarik_andreasyan)

Այցելությունը կարճ է, սակայն զույգը միկրոբլոգի հետեւորդների հետ փորձել է հնարավորինս կիսվել ստացած տպավորություններով, ապրումներով, հաճելի պահերով։

Ինչպես հայտնի է Սարիկ Անդրեասյանի ծնողներն ապրում են Հայաստանում։ Հրապարակված կադրերից մեկում ռեժիսորը ջերմ գրկել ու համբուրում է հորը, կադրեր կան նաեւ տատիկի հետ, ով 90 տարեկան է։ Միկրոբլոգում տեղադրված տեսանյութում Սարիկը փորձում է իր հայրիկի պատրաստած տարբեր գինիները եւ կատակում է։

Զույգը հասցրել է շատ տեսարժան վայրեր այցելել, այդ թվում՝ Գառնի, Սաղմոսավանք։



© NEWS.am STYLE