Մադոննա Հարությունյանն ընտրյալ ունի (ֆոտո)

13:24   8 մայիսի, 2021

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանն ընտրյալ ունի։ Այս մասին նա հայտնել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, երբ պատասխանել է հետեւորդների հարցերին։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ընտրյալ ունի, Մադոննան սիրելիի հետ լուսանկար է հրապարակել եւ պատասխանել՝ այո։

Լուսանկարում տղամարդը ջերմ գրկել է ոճաբանին։ Նրա դեմքը մասամբ է երեւում։

Հիշեցնենք, որ Մադոննան դաստիարակում է իր եւ դերասան Սոս Ջանիբեկյանի ամուսնությունից ծնված դստերը։ Զույգի բաժանության մասին հայտնի դարձավ նախորդ տարի, սակայն նրանք ավելի վաղ էին բաժանվել։

«Մենք վաղուց միասին չենք ապրում, բայց միեւնույն ժամանակ փորձում ենք պահել ջերմ ընտանեկան հարաբերություններ, որպես Անաիսի ծնողներ։ Այսքանը այս թեմայով», - ասել էր Մադոննա Հարությունյանը։



© NEWS.am STYLE