Դուդուկի հնչյուններ, հուզված Պատրիկ Ֆիորի, հիացած Կառլա Բրունի․ Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը՝ ֆրանսիական առաջատար հեռուստաալիքի եթերում (վիդեո)

16:10   8 մայիսի, 2021

Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» ("Pour toi Arménie") երգը հնչել է  ֆրանսիական «Cap Coeur» մանկական երգչախմբի կատարմամբ՝ «France 3» հեռուստատեսության եթերում։ 

Տաղավարում ներկա են եղել երգիչ Պատրիկ Ֆիորին, Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունին։

Ստեղծագործությունը սկսվել է դուդուկի հնչյուններով, ինչը հուզել է Ֆիորիին եւ նա ձեռքն առնելով հայկական երաժշտական գործիքը ցուցադրել է իր կողքին նստած Ֆրանսիայի նախկին առաջին տիկնոջը, որը նույնպես տպավորվել է։

Երաժիշտը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական «Cap Coeur» մանկական երգչախմբի փոքրիկ անդամներին։



© NEWS.am STYLE