Մահացել է Vans-ի համահիմնադիր Փոլ Վան Դորենը

16:48   8 մայիսի, 2021

91 տարեկանում մահացել է Vans կոշիկի բրենդի համահիմնադիր Փոլ Վան Դորենը։  Այս մասին հայտնում է WWD-ը։  Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։

Vans-ի ներկայացուցիչները նաեւ պաշտոնական հայտարարություն են տարածել: «Փոլը պարզապես ձեռնարկատեր չէր. նա նորարար էր։ Կոշիկի դիզայնի, շուկայագիտության ոլորտում նրա փորձարկումները, ինչպես նաեւ թվերի ոլորտում ունեցած հմտությունները, կոշիկի արտադրության ոլորտում ունեցած ընտանեկան ձեռներեցությունը վերածել են աշխարհահռչակ ապրանքանիշի։ Մենք մեր սերն ու ուժն ենք ուղարկում Վան Դորեն ընտանիքին եւ Vans ընտանիքի անդամներին, որոնք Փոլի ժառանգությունն իրականություն են դարձրել։ Փոլ, շնորհակալ ենք ամեն բանի համար։ Մենք քեզ շատ կկարոտենք», - ասվում է բրենդի հայտարարության մեջ:

Փոլ Վան Դորենը 1960-ականներին տեղափոխվել է Հարավային Կալիֆոռնիա: Այնտեղ նա ստեղծել է կոշիկի բրենդ, որը հայտնի է դարձել «արագ փոփոխություններ Ridgemont-Hai դպրոցում» ֆիլմի շնորհիվ, որում դերասան Շոն Փենը Vans-ի դասական մարզակոշիկներով էր։ Ապրանքանիշի առաջին խանութը բացվել է 1966 թվականին։



© NEWS.am STYLE