Հռիփսիմե Հակոբյանն Ալ Պաչինոյի հետ լուսանկար է հրապարակել

17:52   8 մայիսի, 2021

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել լեգենդար դերասան Ալ Պաչինոյի հետ։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երգչուհին կրում է անտառային պրինտով երկար վերնազգեստ։ Նրա վարսերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից Հռիփսիմեն գրել է․ «Լեգենդ Ալ Պաչինոյի հետ»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Հռիփսիմեն սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու նախընտրել արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։ Երգիչ Մարտին Մկրտչյանի կինը հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել. «Հիասքանչ»:



© NEWS.am STYLE