Աննա Խաչատրյանը ներկայացրել է «Շուշի» երգի անոնսը

18:55   8 մայիսի, 2021

Այսօր՝ Շուշիի ազատագրման օրը, երգչուհի Աննա Խաչատրյանը ներկայացրել է իր նոր՝ «Շուշի» երգի տեսահոլովակի անոնսը։ Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն է, խոսքերինը՝ Ռաֆայել Սահակյանը։

Տեսահոլովակը նկարել է Ուկրաինայից ժամանած հայտնի ռեժիսոր Անդրեյ Վերխոլյակը։ Այն նկարահանվել է Հայաստանի տեսարժան վայրերում։ Մայիսի վերջին կլինի երգի պրեմիերան,  որը երգչուհու խոսքով՝ կլինի երգ բոլոր հայերի հոգուց։



© NEWS.am STYLE