«Ի՞նչ եք անում դուք, որ չեմ անում ես»․ Արմինկան՝ Հայաստանի մասին իր գրառումները քննադատողներին

20:38   8 մայիսի, 2021

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որին կից իր վրդովմունքն է հայտնել Հայաստանի մասին իր գրառումները քննադատողներին։

«Երբ Հայաստանին վերաբերող գրառումներիս ի պատասխան ստանում եմ նամակներ ու մեկնաբանություններ, թե հեռվից մտածելն ու խոսելը շատ հեշտ են, ուզում եմ հարցնել դրանց հեղինակներին. ասացեք, խնդրեմ, ի՞նչ եք անում դուք, որ չեմ անում ես:

Միայն անկեղծ, լա՞վ», - գրել է Արմինկան:

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ հանդերձանքով էր։ Նախընտրել էր ընդգծված շպար, իսկ վարսերն արձակված էին։ Հրապարակմանը կից երգչուհին, ով բնակվում է ԱՄՆ-ում, գրել էր․ «Վախենու՞մ եք մեծանալուց»։



© NEWS.am STYLE