«Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր չեն հարգում դիմացինի որոշումը․ չեմ կարծում, որ պետք է պահանջեք կամ մեղադրեք»․ Հասմիկ Խոջյան

21:42   8 մայիսի, 2021

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանն իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, պատասխանել է հետեւորդների հարցերին։

Նրան զայրացրել է անձնական հարցը, որը վերաբերել է իր սիրելիին, նրան չցուցադրելու դերասանուհու որոշմանը։

«Նշանադրության ժամանակ երեւում է, հանգիստ եղեք։ Ես անկեղծ չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր չեն հարգում դիմացինի որոշումը (օրինակ՝ նկար չհրապարակելու) եւ մի բան էլ մուննաթ են գալիս կամ պահանջում են։ Միշտ հիշեք, ցանկացած մարդու սոցիալական ցանցերում դու տեսնում եք իր մասին այնքան, որքան ինքն է ուզում, որ դուք իմանաք։ Գոյություն ունի անձնական սահման եւ չեմ կարծում, որ պետք է պահանջեք կամ մեղադրեք, երբ մարդիկ թույլ չեն տալիս ձեզ անցնել այդ սահմանը։ Հարգենք, իրար սիրուններս», - գրել է Հասմիկ Խոջյանը։



© NEWS.am STYLE