Մարտա Կիրակոսյանի լողափնյա կերպարը

22:33   8 մայիսի, 2021

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը, ով ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր լողափնյա կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երգչուհին, ով սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, կրում է բաց երանգի զգեստ, ծղոտե լայնեզր գլխարկ։ Մարտայի ալիքավոր վարսերն արձակված են, նախընտրել է մեղմ շպար։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ, պուտավոր զգեստ էր կրում։ Մարտան այն համադրել էր սպորտային կոշիկների հետ։ Նա արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել. «Սիրուն մայրիկ»։



© NEWS.am STYLE