Լազարեւը փոքրիկ որդու եւ դստեր հետ հազվագյուտ լուսանկար է հրապարակել

22:02   8 մայիսի, 2021

Երգիչ Սերգեյ Լազարեւը փորձում է ամեն կերպ ու բոլորից թաքցնել անձնական կյանքը: Այդուհանդերձ երաժիշտը երբեմն երկրպագուներին ցույց է տալիս իր երեխաների լուսանկարները։ Այժմ երաժիշտը արձակուրդն անցկացնում է Նիկիտայի եւ Անյայի հետ։ Այսօր այդ օրն է, որ երաժիշտը կիսվել է դստեր եւ որդու հետ հազվագյուտ լուսանկարներով։

Իմ արեւների հետ։ Ես հիշում եմ, որ նման լուսանկար ունեմ իմ ծնողների եւ եղբոր հետ՝ հանգստի ժամանակ։ Այդ ժամանակ մենք գրեթե այն տարիքում էինք, որքան Նիկան ու Անյուտան են այժմ, - հրապարակմանը կից գրել է Լազարեւը։

Նրա խոսքով՝ ժամանակը շատ արագ է թռչում, այդ պատճառով պետք է վայելել ամեն պահը։ Նա իր բաժանորդներին կոչ է արել ուշադրություն դարձնել դրան։



© NEWS.am STYLE