«Երբեք չի ների»․ արքայազն Չարլզը դեռեւս զայրացած է արքայազն Հարիի վրա

11:12   9 մայիսի, 2021

«Պայթած ռումբի էֆեկտը». այսպես են բնութագրում այն հարցազրույցը, որն արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը տվել էին Օփրա Ուինֆրիին՝ մարտի սկզբին: Թագավորական ընտանիքի որոշ ներկայացուցիչների անզգույշ արտահայտությունները եւ գրեթե ուղղակի մեղադրանքները ռասիզմի եւ ժամանակակից հասարակության այլ մեղքերի մեջ խարխլեցին միապետի ընտանիքի ներսում Սասեքսի դուքսերի նկատմամբ լավ վերաբերմունքը:

Բուքինգհեմյան պալատում կյանքի անհրապույր կողմը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Եղիսաբեթ II-ը խոստացել է հետաքննություն անցկացնել եւ պարզել իրավիճակը, արքայազն Ուիլյամը հավաստիացրել է, որ իրենց ընտանիքում ռասիզմ չկա եւ գոյություն չի ունեցել, իսկ ահա արքայազն Չարլզը թաքցրել է խորը վիրավորանքը։ Եվ, ամենայն հավանականությամբ, չնայած Հարիի բոլոր ջանքերին, չի պատրաստվում ներել նրան, հայտնել է թագավորական ընտանիքին մոտ աղբյուրը Us Weekly պարբերականին:

Որպես ապացույց բերվում է արքայազն Չարլզի պահվածքը արքայազն Հարիի՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը մասնակցելու այցի ժամանակ։ Հայր ու որդի չեն շփվել, իսկ Հարիի հետ շփման է գնացել միայն նրա եղբայրը՝ արքայազն Ուիլյամը։

«Նման հանգամանքներում Չարլզը, հնարավոր է, երբեք չների Հարիին», - իրավիճակը մեկնաբանել է ինսայդերը:

Արքայազն Չարլզի կրտսեր որդու հաջորդ այցը նախատեսված է հուլիսի 1-ին։ Սասեքսի դուքսը կմասնակցի Քենսինգթոնյան պալատում արքայադուստր Դիանայի հուշարձանի բացմանը։



© NEWS.am STYLE