«Սեր»․ Անահիտ Կիրակոսյանի եւ ամուսնու ջերմ լուսանկարները

10:49   9 մայիսի, 2021

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել, որոցում պատկերված է ամուսնու՝ Արտակի հետ։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին եւ նրա ամուսինը ջերմ գրկախառնված են։ Ամուսինը մեղմ համբուրում է կնոջը։ Անահիտը կրում է բաց երկնագույն զգեստ։ Նրա վարսերն արձակված են, առանց շպարի է, իսկ ձեռքերում շքեղ ծաղկեփունջ է։ Հրապարակմանը կից տաղանդավոր դերասանուհին գրել է․ «Սեր»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր բալագույն, ուսերը բաց երեկոյան զգեստ։ Նրա ալիքավոր վարսերն արձակված էին, երեկոյան ու վառ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին խոշոր ականջօղերը։ Հրապարակմանը կից դերսանուհին անդրադարձել էր «Արտավազդ» մրցանակաբաշխությունը՝ գրելով․ «Ավարտվեց «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին, ամեն ինչ շատ գունեղ ու գեղեցիկ էր կազմակերպված, ուրախ եմ, որ այս ամենի մի մասնիկը դարձա։ Հ.Գ. իմ անվանակարգում ես պարտվեցի ...Շնորհակալ եմ բոլորիդ դրական էներգիայի և նամակների համար։ Ձեր սերն իսկապես տեղ է հասնում»։



© NEWS.am STYLE