Իլոն Մասկն առաջին անգամ հայտնել է, որ տառապում է լուրջ հոգեկան խանգարմամբ

14:07   9 մայիսի, 2021

Այս գիշեր Իլոն Մասկը հանդես է եկել Saturday Night Live շոուի վարողի դերում, որտեղ յուրաքանչյուր հյուրընկալվող անձ պետք է թողարկումը սկսի ներածական մենախոսությունից: Իր ելույթում, Իլոնը շատ է կատակել, արտահայտություններից մեկը հրահրել է Dogecoin արժույթի կտրուկ անկմանը, իսկ վերջում բեմ է բարձրացրել մայրիկին՝ հայտնի մոդել Մեյ Մասկին։ Բայց գործարարը բավականին լուրջ խոստովանություն է արել․ նա ունի Ասպերգերի համախտանիշ։

«Ինձ համար պատիվ է դառնալ առաջատար Saturday Night Live-ի հաղորդավար։ Իմ ելույթն այսօր պատմական է, չէ՞ որ ես կդառնամ Ասպերգերի համախտանիշով SNL-ի առաջին հաղորդավարը։ Համենայնդեպս, առաջինը, ով խոստովանել է դա», - ասել է նա։

Մենախոսության մեջ Մասկը նաեւ հիշատակել է իր Twitter-ի, տարօրինակ գրառումների մասին, որոնցում հաճախ շփոթություն է առաջացնում բաժանորդների շրջանում: Իր տարօրինակությունն Իլոնը գիտակցում է, բայց խոստովանում է, որ այդպես է աշխատում նրա ուղեղը. «Ես ստեղծել եմ էլեկտրոմոբիլները եւ տիեզերական նավով մարդկանց Մարս եմ ուղարկում։ Դուք իրապես կարծու՞մ եք, որ այդ ամենով հանդերձ ես սովորական ու հանգիստ տղա պետք է լինել»։

Ասպերգերի համախտանիշը աուտիստական սպեկտրի խանգարում է, որը բնութագրվում է, մասնավորապես, սոցիալականացման դժվարություններով եւ կարծրատիպային վարքագծով:

Աղբյուրը՝ Super

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE