«Երբ երեխաները խաղում են»․ Յուլյա Ֆինկի եւ ամուսնու լուսանկարը

14:48   9 մայիսի, 2021

Դերասանուհի Յուլյա Ֆինկը ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ հաղորդավար Արտյոմ Կարապետյանի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երկու երեխաների մայրիկը կրում է վանդակավոր բաճկոն։ Նրա մազերը հավաքված են, նուրվ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարներն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Երբ երեխաները խաղում են»։

Օրերս հրապարակված լուսանկարում Յուլա Ֆինկը երկար զգեստ է կրում, որը համադրել էր ջինսե ժիլետի հետ։ Դերսանուհին սպորտային կոշիկներ էր ընտրել ու վառ պայուսակ։ Յուլյա Ֆինկը հավաքել էր մազերը, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Բարի երեւանյան լույս»։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Ամենաէլեգանտ»։



© NEWS.am STYLE