«Սեքսը մեծ քաղաքում»-ը զրկվել է կարեւոր կերպարից

15:17   9 մայիսի, 2021

Դերասան Ջեյսոն Լյուիսը չի նկարահանվի «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակությունում։ Այս մասին հայտնում է Daily Front Row-ը։

Այժմ աշխատանք է տարվում «Սեքսը մեծ քաղաքում» կինոնկարի շարունակության ուղղությամբ, որը կոչվում է «Իսկ հետո»։ Հեռուստադիտողները կկարողանան կրկին տեսնել սերիայի սիրելի հերոսներին, բացառությամբ որոշ կարեւոր հերոսների: Ավելի վաղ պարզվել էր, որ կինոյում չեն լինի Սամանտան եւ Միստր Բիգը։ Այժմ էլ տեղեկություն կա, որ Ջեյսոն Լյուիսը, որը կատարում էր Սմիթ Ջերոդի դերը, նույնպես չի հայտնվի «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի շարունակության մեջ։

Մտահղացման տեսանկյունից Ջեյսոն Լյուիսի կերպարը մեծ նշանակություն ունի սերիալում սիրային հարաբերությունների թեման բացահայտելու համար: Վերջերս տված հարցազրույցում դերասանը հայտարարել էր, որ Սմիթ Ջերոդն այն անձնավորությունն է, որից պետք է օրինակ վերցնել։ «Ես կարծում եմ, որ, հնարավոր է, սկսել եմ ավելի շատ նմանվել նրան։ Ես փորձում եմ խիստ չնեղանալ։ Հիմա ավելի շատ կարեկցանք ունեմ իմ մեջ, քան ավելի վաղ հասակում», - վերջերս հարցազրույցներից մեկում ասել էր դերասանը։

Հիշեցնենք, որ «Սեքսը մեծ քաղաքում» կինոնկարում Սմիթը երիտասարդ դերասան էր, որը ռեստորանում վաստակում էր մատուցողի աշխատանքով։ Այնտեղ նա առաջին անգամ հանդիպել է Սամանտայի հետ, իսկ հետագայում նրա հետ սիրավեպ է սկսել ինտիմ մտերմությունից հետո։ Հերոսուհին օգնել է սիրեցյալին առաջ շարժվել կարիերայի աստիճաններով եւ դառնալ հայտնի աստղ։

 

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE