«Շքեղ սիրեկան»․ Նաստյա Կամենսկիխն անկեղծացել է Պոտապի մասին

17:07   9 մայիսի, 2021

33-ամյա երգչուհին չի թաքցնում, որ լիովին երջանիկ է անձնական կյանքում։ 2019 թվականին Նաստյա Կամենսկիխն ամուսնացել է ռեփեր Պոտապի հետ։ Երկար ժամանակ զույգին կապում էր աշխատանքը, որն ի վերջո վերածվեց բուռն սիրավեպի։

Այսօր արտիստուհու ամուսինը նշում է ծննդյան 40-րդ տարեդարձը։ Տոնի առթիվ երգչուհին իր Instagram-ում լուսանկար է տեղադրել սիրելի ամուսնու հետ եւ պատմել այն մասին, թե ինչ հատկանիշներ է գնահատում նրա մեջ ամենից շատ:

 «Այսօր՝ Կիեւ քաղաքում, 40 տարի առաջ, ծնվել է ամենաբարի եւ ամենատաղանդավոր տղան։ Ես շատ եմ հպարտանում քեզնով, Լյոշա։ Դու այնքան շատ բան ես արել եւ այնքան շատ բանի ես հասել: Դու լավագույն պրոդյուսերը, հանճարեղ հեղինակը, գործարարը, վարողը, հումորիստը, շքեղ ամուսինը եւ սիրեկանն ես, եւ այս ցուցակն անվերջ է։ Բայց ամենակարեւորն այն է, որ դու միշտ եղել ես ու մնում ես իսկական մարդ։ Եվ այսօր կսկսվի եւս մեկ հետաքրքիր, գեղեցիկ, կախարդական, սիրով լի եւ արկածային տարի։ Ես պարզապես կողքիդ կլինեմ, որ սիրեմ, լրացնեմ ու աջակցեմ իմ արջուկին», - քնքշորեն գրել է Կամենսկիխը։



© NEWS.am STYLE