«Ես քեզ սիրեցի, որովհետեւ դու նման չէիր ոչ մեկին»․ Անի Երանյան

16:46   9 մայիսի, 2021

Դերասանուհի Անի Երանյանը, ով այս շրջանում գտնվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկա է հրապարակել։

Կադրերն արվել են Մալիբուում՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Երիտասարդ դերասանուհին կերպարանք է ընդունել բաց երանգի վերնաշապիկով։ Նրա դեմքը կիսով չափ է երեւում։ Հրապարակմանը կից Անին գրել է․

«Ես քեզ սիրեցի, որովհետեւ դու նման չէիր ոչ մեկին: Չնմանվես բոլորին, որոնց այլեւս չեմ սիրում...»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Անին մուգ գույնի տաբատ էր կրում, բաց գույնի վերնաշապիկ։ «Ֆրանսերենում «ես կարոտում եմ քեզ» արտահայտություն չկա: Փոխարենը նրանք ասում են՝ «Դու բացակայում ես իմ մեջ»։ Կարո՞ղ ես երբեք բացակա չունենալ...»,- գրել էր Անին։



© NEWS.am STYLE