Աստղիկ Սաֆարյանի գարնանային լուքը՝ բնության գրկում

18:41   9 մայիսի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է գարնանային հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներում Աստղիկը կրում է սպիտակ գույնի հագուստ․ տոպ, ջինսե լայնեզր տաբատ, բաճկոն։ Նրա վարսերն արձակված են, մեղմ շպարով է, իսկ ոճային կերպարն ամբողջացնում է արեւային նորաձեւ ակնոցը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ տոպ էր կրում ու լայնեզր տաբատ, որոնք համադրել էր ջինսե բաճկոնի հետ։ Աստղիկ Սաֆարյանն արձակել էր մազերն ու նախընտրել արտահայտիչ դիմահարդարում։ Նա բարձրակրունկեր էր ընտրել, կերպարն ամբողջացրել  աքսեսուաներով՝ պայուսակ, խոշոր վզնոց։



© NEWS.am STYLE