«Բնական գեղեցկություն»․ Մադոննա Հարությունյանը՝ խորը դեկոլտեով տոպով

19:09   9 մայիսի, 2021

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային ու գրավիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում ոճաբանը կրում է վարդագույն հանդերձանք․ խորը դեկոլտեով տոպ, տաբատ։ Մադոննայի գեղեցիկ հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Երիտասարդ մայրիկի հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են կատարել․ «Բնական գեղեցկություն»։

Ավելի վաղ Մադոննա Հարությունյանը պատասխանելով հետեւորդի այն հարցին, թե արդյոք ընտրյալ ունի, Մադոննան սիրելիի հետ լուսանկար էր հրապարակել եւ պատասխանել՝ այո։

Գլխավոր լուսանկարը՝ soghoyan_photography



© NEWS.am STYLE