«Ուզում եմ, որ աշխարհի բոլոր մայրերը լինեն առողջ եւ երջանիկ»․ Լիլուն դստեր հետ քնքուշ տեսանյութ է հրապարակել

22:32   9 մայիսի, 2021

Այսօր ԱՄՆ-ում նշվում է Մայրերի օրը։ Այդ առիթով երգչուհի Լիլուն, ով ընտանիքի հետ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նոր տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ փոքրիկ Մարիայի հետ։

View this post on Instagram

A post shared by Lilit Ghukasyan L I L U (@lilumusic_official)

Իր միկրոբլոգում տեղադրված հոլովակում երգչուհին գրկել է դստերը եւ ասում է․ «Ուզում եմ, որ աշխարհի բոլոր մայրերը լինեն առողջ եւ երջանիկ։ Շնորհավոր մայրերի օրը»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր ամուսնու հետ։ Ամիսներ առաջ լույս աշխարհ էր եկել զույգի դուստրը՝ Մարիան։ Կադրում Լիլուն դասական կերապարում էր․ նա զգեստ էր ընտրել եւ բարձրակրունկներ։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհին պատասխանել էր նաեւ հետեւորդների հարցերին՝ նշելով, որ նիհարել է 8 կիլոգրամով։ Նա նաեւ նշել էր, որ արդյունքին հասել է՝ սննդակարգից հանելով հացը եւ քաղցրավենիքը։



© NEWS.am STYLE