Մայա Պողոսյանի երեւանյան street style-ը

23:52   9 մայիսի, 2021

Մայա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով երեւանյան street style-ը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված լուսանկարում Մայա Պողոսյանը պատկերված է երեւանյան փողոցներից մեկում։ Նա կրում է կանաչ բլուզ, սեւ կիսաշրջազգեստ, ինչն էլ ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Մայայի ալիքավոր մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացնում է արեյաին ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղադրված լուսանկարում Մայա Պողոսյանը պատկերված էր ամուսնու եւ որդու հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված էին։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE