Արքայազններ Ուիլյամն ու Հարին հրաժարվել են համատեղ ելույթ ունենալ մոր արձանի բացմանը

10:54   10 մայիսի, 2021

Արքայազններ Ուիլյամն ու Հարին ներկա կլինեն մոր՝ արքայադուստր Դիանային նվիրված հուշարձանի բացմանը։ Սակայն եղբայրները որոշել են նվազագույնի հասցնել շփումը. նրանք միջոցառման ընթացքում առանձին ելույթ կունենան։ «Նրանցից յուրաքանչյուրը պնդել է, որ պատրաստի իր առանձին տեքստը»,- հայտարարել է ինսայդերը։

Անկախ տարաձայնություններից, Ուիլյամն ու Հարին միասին են ընտրել ու պատվիրել արձանը։ Այն կբացվի Դիանայի լոնդոնյան տան դիմաց հուլիսի 1-ին՝ նրա ծննդյան օրը․ Դիանան 60 տարեկան կդառնար։ «Նրանց համար դա շատ կարեւոր է։ Իհարկե, հույս կա, որ մոր մասին հիտաշակը կարող է վերականգնել շփումը նրանց միջեւ, սակայն հիմա դա չափազանց անկայուն է երեւում։ Առայժմ նրանց մարմինների լեզուն խոսում է այն մասին, որ նրանց մոտ դեռ ամեն ինչ հարթ չէ, եւ նրանք չեն կարողանա ելույթ ունենալ մի ճակատով»,- հավելել է աղբյուրը։

Արքայազնների հարաբերությունները փչացել են, երբ Հարին կնոջ՝ Մեգան Մարքլի հետ թողել է թագավորական պարտականություններն ու հեռացել Մեծ Բրիտանիայից։ Իրավիճակը սրել է հարցազրույցը, որում Մեգանը հայտարարել է, որ ամուսնու հարազատներն իրեն ստիպել են արտասվել եւ նվաստացրել։ Արքայազնի կնոջ խոսքով՝ ամուսնությունից առաջ իր ու Քեյթ Միդլթոնի միջեւ կոնֆլիկտ է սկսվել։ Նրանք չէին կարողացել լուծել հարցը, որը կապված էր հարսանիքի մասնակիցների հագուստների հետ։
Принц Уильям и принц Гарри пришли к важному соглашению ради принцессы Дианы,  HELLO! Russia

«Ես սա չեմ ասում ինչ-որ մկին նվաստացնելու համար, քանի որ դա, իսկապես, ծանր նախահարսանեկան շաբաթ էր։ Եվ Քեյթն ինձ ստիպել է արտասվել, քանի որ վշտացած էր ինչ-որ բանից, բայց խոստովանել է դա ու ներողություն խնդրել։ Եվ նա ինձ ծաղիկներ է բերել ու ներողություն պարունակող երկտող։ Դժվար էր հաշտվել նրա հետ, որ ինձ մեղադրում են ոչ միայն նրան,ւմ, ինչ չեմ արել, այլեւ նրանում, ինչ տեղի է ունեցել ինձ հետ»,- Օփրա Ուկինֆրիի հետ զրույցում անկեղծացել էր նա։

Принц Уильям и принц Гарри: тайны отношений ⋆ ♕Жизнь по-королевски

Հարցազրույցը բազմաթիվ վեճերի առիթ է դարձել։ Սկզբնական շրջանում Եղիսաբեթ Երկրորդը լռություն էր պահպանում, սակայն ավելի ուշ Բուքինգհեմյան պալատը հայտարարություն է արել թագուհու անունից։ «Ամբողջ ընտանիքը տխրել է՝ իմանալով, թե որքան դժվար են եղել վերջին մի քանի տարիները Մեգանի ու Հարիի համար։ Բարձրացրած հարցերը, հատկապես ռասսայականը, անհանգստություն են առաջացնում։ Թեեւ որոշ հիշողություններ կարող են տարբերվել, դրանց շատ լուրջ են վերաբերում։ Հարին, Մեգանն ու Արչին միշտ ընտանիքի սիրելի անդամներ կլինեն»,- ասված էր դրանում։

Принц Филипп, принц Уильям, Эрл Спенсер, принц Гарри и принц Чарльз идут по  территории Вестминстерского аббатства, 1997 год :: фотообзор :: Филипп  Маунтбеттен (Philip Mountbatten)

Աղբյուրը՝ StarHit

Լուսանկարները՝ Getty Images

 



© NEWS.am STYLE