Դրյու Բերիմորը խոհարարական գիրք է գրել

19:42   10 մայիսի, 2021

Ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր եւ հեռուստահաղորդավարուհի Դրյու Բերիմորը ցերեկային թոք-շոուի ընթացքում հայտնել է իր առաջին խոհանոցային գրքի՝ «Rebel Homemaker: Food, Family, Life» («Խռովարար տնային տնտեսուհի. ուտելիք, ընտանիք, կյանք») թողարկման օրը։ «Ուր որ է կպայթեմ։ Այնքան հուզված եմ, որ կարող եմ պատմել այս ամենի մասին։ Դա ծնվելու մասին հայտարարություն է հիշեցնում»,- խոստովանել է Բերիմորը։

«Չարլիի հրեշտակները» ֆիլմի աստղը հայտնել է, որ գիրքը կթողարկվի նոյեմբերի 2-ին։ Դերասանուին հավելել է, որ այն գրել է շոֆ խոհարար Պիլար Վալդսի հետ, որը ներկա է եղել շնորհանդեսին։ Նրանք ցուցադրել են գրքի շապիկը, որին պատկերված են Բերիմորն ու գրքում ներառված մի քանի բաղադրատոմսի լուսանկար։

Դերասանուհին նախկինում բազմաթիվ անգամներ խոստովանել է, որ տանը մի ամբողջ պահարան խոհարարական գրքեր ունի, որոնք շատ է սիրում կարդալ։



© NEWS.am STYLE