Ռուս դերասանը պատմել է տղամարդկանց հետ սեռական փորձառության մասին

16:41   26 սեպտեմբերի, 2013

Սկանդալային հայտի ռուսական դերասան Ալեքսեյ Պանինը «Детектор лжи» հաղորդման ժամանակ խոստովանել է, որ քնում է տղամարդկանց հետ:

«Ես նրանց հետ մշտապես սեքսով չեմ զբաղվում: Սակայն խմբակային սեքսի հավաքույթների ժամանակ տղամարդու հետ սեքս եմ ունեցել: Բայց այդ չի նշանակում, որ ես տղամարդկանց եմ սիրում եւ ծաղիկներով գնում եմ նրանց մոտ: Այդ պարզապես սեռական փորձառություն էր»,- պատմել է դերասանը:

Ի դեպ, այդ պահին տաղավարում է եղել նաեւ արտիստի քաղաքացիական կինը՝ Լյուդմիլան: Դերասանը նաեւ խոստովանել է, որ սկզբում այդ պատահաբար է ստացվել, բայց այդ օրից նա պարբերաբար կրկնում է այդ:

Ավելի վաղ դերասանը խոստովանել էր, որ զբաղվում է սեռական զուգընկերների փոխանակությամբ եւ մասնակցում է խմբակային սեքսի:

«Детектор лжи» հաղորդման հերոսները հնարավորինս անկեղծ են պատասխանում հաղորդավարի հարցերին: Ընդ որում, ստի դետեկտորն անմիջապես ստուգում է՝ արդյո՞ք ճիշտ է պատասխանում հաղորդման հերոսը: Դրանից հետո վերջինը բացատրում է իր արարքների դրդապատճառները:



© NEWS.am STYLE