Տատյանա Բրուխունովան որդու՝ Վահանի հետ հուզիչ տեսանյութ է հրապարակել

16:42   10 մայիսի, 2021

Կատակերգու Եվգենի Պետրոսյանի կինը՝ 32-ամյա Տատյանա Բրուխունովան, պարբերաբար լուսանկարներ է հրապարակում որդու հետ, սակայն առավել հուզիչ է եղել տեսանյութը, որը Բրուխունովան կինը տեղադրել է տոնական օրը։ Հոլովակում երիտասարդ մայրիկը գրկել է փոքրիկին, համբուրում է նրան ու ուրախացնում։ Վահանը ծիծաղում է եւ մայրիկից փորձում դրական հույզերի հերթական չափաբաժինը ստանալ։ «Միայն թե պատերազմ չլինի։ Եվ այլեւս ոչ մի սերունդ ստիպված չլինի ապրել պատերազմի սարսափները»,- տեսանյութի մեկնաբանություններում գրել է Բրուխունովան։

Հետեւորդները Տատյանային դրական մեկնաբանություններ են գրել։ «Աստված իմ, որքան ջերմ է», «որքան երջանիկ եք», «Տանյա, շնորհավոր հաղթանակի օրը։ Հիանալի տեսանյութ է»,- գրել են հետեւորդները։

View this post on Instagram

A post shared by Татьяна Брухунова (@bruhunova)

Ի դեպ, նախքան երեխայի լույս աշխարհ գալը Տատյանան ոչ մի անգամ լուսանկար չի հրապարակել, որում կերեւար կլորացած որովայնը։ Տեղեցկություններ էին պտտվում, թե ամուսինները դիմել են փոխնակ մոր օգնությանը։ Սակայն Բրուխունովան անմիջապես հերքել է այդ ենթադրությունները՝ հավաստաիցնելով, որ կարողացել է հղիությանը թաքցնել հին լուսանկարների ու կարանտինի շնորհիվ։

«Անցած գարնանը ես մեկնեցի ամենասպասված ճամփորդությանը, որում պատասխանատու դեր ունեմ, որում այսուհետ ու ընդմիշտ մայր եմ։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր, նկատելով իմ շատ ազատ զգեստները, թողնում էին հարմարավետության սահմաններում։ Նրանց, ովքեր հասկացել են, որ Instagram-ում մեկ տարվա վաղեմության լուսանկարներ են, ովքեր կռահել են, բայց լռել են։ Դա ինձ համար ամենահեշտ ժամանակը չի եղել, բայց անսահման երջանիկ շրջան է եղել»,- նշել էր նա։

 



© NEWS.am STYLE