Գայանե Ասլամազյանն՝ առանց շպարի

17:48   11 մայիսի, 2021

Դերասանուհի Գայանե Ասլամազյանը, որն օրերս ոճափոխության է դիմել, նոր լուսանկար է հրապարակել։

Դերասանուհուն շատերն են հիշում սեւ մազերով, սակայն նա փոխել է սանրավքծն ու նախընտրել ավելի բաց գույն։ Հրապարակված նոր կադրերում դերասանուհին ցույց է տվել բնական գեղեցկությունը․ նա շպարված չէ։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու դրական խոսքեր են ուղղել նրան․ «Նուրբ»։

 

Ավելի վաղ հրապարակված կադրում հաղորդավարուհին կրում էր ամառային կարճ զգեստ, ինչն ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը։ Գայանեի վարսերը հավաքված էին, մեղմ շպարով էր։ Հաղորդավարուհու կերպարն ամբողջացրել էին զարդեն ու մազերին ամրացված ալ կարմիր ծաղիկը։



© NEWS.am STYLE