«Յուրահատուկ». Իննա Խոջամիրյանի ոճային լուսանկարը

19:11   10 մայիսի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված սեւ-սպիտակ կադրերում դերասանուհին սեւ գույնի կոստյում է կրում ու արձակել է մազերը։ Նա արտահայտիչ շպարով է, որն ընդգծում է գեղեցկությունը։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ կադրերն արվել են Լոս Անջելեսում։ Մեկնաբանությունների բաժնում հետեւորդներն Իննային դրական խոսքեր են գրել. «Յուրահատուկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր սպորտային կոշիկների հետ։ Իննան, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, արձակել էր մազերն ու կերպարն ամբողջացրել գեղեցիկ վզնոցներով։ «Գարունը սրել է բոլորի հետաքրքրությունն ու էմոցիաները: Կուզեի այս նկարի տակ ևս որեւէ սիրուն երկտող գրել, բայց մարդկանց ամեն բան անձնականացնելու մեծ շնորհը խանգարում է ապրել: Փոխարենը` «...Գուցե սոված եմ, գուցե քունս է տանում, գուցե հոգնել եմ, գուցե պետք է դադարե՞լ դատարկ եզրակացություններ անել` վերագրել, միացնել ու բաժանել ...Գուցե կյանքն այդպես շատ ավելի հանդարտ ու երջանիկ լինի...»,- մեկնաբանություններում գրել էր Իննան։

Լուսանկարները՝ @gordemq, @theeiconn



© NEWS.am STYLE