«Դու վառ օրինակ ես մեր դուստրերի համար». Դուեյն Ջոնսոնը մայրերի օրվա առիթով շնորհավորել է իր հայ կնոջը

14:29   10 մայիսի, 2021

Մայիսի 9-ին ԱՄՆ-ում եւ Եվրոպայում նշել են Մայրերի օրը։ Աստղերն անմասն չեն մնացել ու հրապարակային սեր են խոստովանել իրենց մայրերին, երեխաներին ու կնանց։ Ամերիկացի դերասան եւ ռեսլթեր Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը տոնի առիթով շնորհավորել է կնոջը՝ Լորեն Հաշիյանին, որի հետ մեծացնում է երկու երեխաներին՝ 3-ամյա Ջիային եւ 5-ամյա Ժասմինին։ 

«Լորենն, անխոս, աշխարհի ամենաբարի, ջերմ ու երջանիկ (եւ կայուն) մարդն է։ Սրա հետ կհամաձայնեն բոլորն, ովքեր ճանաչում են նրան։ Դու վառ օրինակ ես մեր դուստրերի համար, որոնց սերն ու պաշտամունքն անսահման է»,- եզրափակել է դերասանը։

View this post on Instagram

A post shared by therock (@therock)

Դուեյն Ջոնսոնը երգչուհի Լորեն Հաշիյան հետ սկսել է հանդիպել 2007թ․-ին։ Լորենն ամերիկահայ թմբկահար Ջոն Թոմաս Հաշիյանի դուստրն է։ Զույգն ամուսնացել է 2019թ․-ին Հավայան կղզիներում։



© NEWS.am STYLE