«Շնորհակալ եմ ինձ մամա դարձնելու ու ամեն վայրկյան քո անսահման սիրով ինձ ողողելու համար». Արմինկան՝ որդու հետ

22:47   10 մայիսի, 2021

Երգչուհի Արմինկան որդու հետ ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին գրկել է որդուն, որը համբուրում է նրան։ «Իմ աղոթքները երբեք անպատասխան չեն մնացել: Դու դրանցից ամենանվիրականն ես:
Շնորհակալ եմ ինձ մամա դարձնելու ու ամեն վայրկյան քո անսահման սիրով ինձ ողողելու համար, տղես»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ հանդերձանքով էր։ Նախընտրել էր ընդգծված շպար, իսկ վարսերն արձակված էին։ Հրապարակմանը կից երգչուհին, ով բնակվում է ԱՄՆ-ում, գրել էր․ «Վախենու՞մ եք մեծանալուց»։



© NEWS.am STYLE