Ոչ մի վայրկյան չի զղջացել ոչնչի համար. կենսագիրը՝ արքայազն Հարիի՝ Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցի մասին

20:24   10 մայիսի, 2021

Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի՝ Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցը, կարծես, առհավետ կմնա բրիտանական միապետության սկանդալների պատմության մեջ։ Փորձագետ Ինգրիդ Սյուարդը, որն արդեն երկար տարիներ ուսումնասիրում է Մեծ Բրիտանիայում կառավորող դինաստիան, վստահ է, որ արքայազն Հարին սկանդալային հարցազրույց տալու գիտակցված որոշում է կայացրել։ 

«Նա գիտեր, թե ինչ է անում։ Կարող եմ երդվել, որ նա ցանկանում էր սրելվիճակը։ Իհարկե, չեմ հասկանում, թե ինչու, բայց ցանկանում էր։ Կարծում եմ՝ հետեւանքներն առհասարակ չեն զարմացրել. ոչ մի բանի համար ոչ մի վայրկյան չի զղջացել»,- Page Six-ին հայտնել է Սյուարդը։

Սակայն Ինգրիդը մինչ այժմ չի հասկանում, թե ինչ նպատակով են Սասեքսի դուքսերն արել դա։ «Ոչ ոք չի հարձակվում արքայական ընտանիքի անդամների վրա։ Ես երբեք չեմ լսել, որ թագավորական ընտանիքի անդամը նրանց քննադատի այնպես, ինչպես անում են Հարին եւ Մեգանը»,- նշել է նա։

Կենսագրի խոսքով՝ ի սկզբանե արքայազն Հարին սխալ է թույլ տվել՝ Մեգան Մարքլին չբացատրելով «սովորական բաներ այն մասին, թե ինչպես թագավորական ընտանիքի անդամ լինել, որ խնդիրը դու չես, այլ միապետությունը․ դա նման չէ հայտնի լինելուն»։ «Ես կարծում եմ, որ նա պատկերացում չուներ, որ չի կարող ասել այն, ինչ կարծում է կամ չի կարող արտահայտել իր կարծիքը։ Նա ամբողջ կյանքում սովորել է դրան եւ հանկարծ հայտնվել է զսպաշապիկում»,- հավելել է Ինգրիդը։

Ըստ Peopletalk-ի նյութերի

 Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE