Ամուսնալուծությո՞ւն է սպասվում. Քսենիա Բորոդինան եւ նրա ամուսինը Դուբայում առաձին են հանգստանում

23:01   10 մայիսի, 2021

«Դոմ 2»-ի հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան հանգստացել է Դուբայում։ Աստղը հյուրանոցային համարում ապրել է երկու դուստրերի ու մոր հետ՝ Stories բաժնում արված հրապարակումներում ցույց տալով, որ հանգստանում է կանանց շրջապատում։ Դուբայում է նաեւ նրա ամուսինը՝ Կուրբան Օմարովը որդու՝ Օմարի հետ։

Երկրպագուները կասկածում են, որ Բորոդինայի ընտանիքում ամեն ինչ այնքան էլ լավ չէ։ Հարցին, թե ինչու են ամուսինները միմյանցից առանձին հանգստանում նույն վայրում, նրանցից ոչ ոք չի պատասխանում։ Յուրաքանչյուր անգամ, երբ Բորոդինային եւ Օմարովին բաժանում են վերագրում, նրանք կատակում են՝ հերքելով ենթադրությունները, սակայն հիմա նույնիսկ դա տեղի չի ունենում։

View this post on Instagram

A post shared by Omarov Kurban (@zimamoscow)

Ի դեպ, մի քանի տարի առաջ Քսենիայի ու Կուրբանի ամուսնությունը կարող էր փլուզվել։ Բորոդինան պատմել է ամուսնու դավաճանությունների մասին եւ հայտարարել, որ դիմելու է ամուսնալուծության համար։ Սակայն նա կարողացել է ներել ամուսնուն ու մնալ նրա հետ։ Ընդ որում, հիմա նա հերքում է Կուրբանի դավաճանությունների մասին լուրը եւ նշում է, որ իրեն հատուկ էին տրամադրում երկրորդ դստեր հոր դեմ։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE