Լուսինե Թովմասյանի ջերմ լուսանկարն ամուսնու հետ

21:39   10 մայիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Լուսինեն պատկերված է ամուսնու հետ։ Կադրերն արվել են հագստի ընթացքում, գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված է։ «Երկու երջանիկ։ Երազելով նոր արկածների մասին»,- մեկնաբանություններում գրել է Լուսինե Թովմասյանը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինե Թովմասյանը գրավիչ կերպարում էր։ Նա կրում էր սեւ բլուզ, կանաչ գույնի ուլտրակարճ կիսատաբատ։ Նրա ուղիղ հարդարված վարսերն արձակված էին, առանց շպարի էր։ Գեղեցկուհու կերպարն ամբողջացնում էին ոճային սանդալներն ու պայուսակը։ Հրապարակմանը կից Լուսինեն գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրան։



© NEWS.am STYLE