Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը բազային կերպարն ամբողջացրել է լյուքսային պայուսակով

10:39   11 մայիսի, 2021

Հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, հետեւորդներին ցույց է տվել բազային կերպարը, որն ամբողջացրել է Louis Vuitton ապրանքանիշի՝ 370 հազար ռուբլի արժողությամբ պայուսակով։

Արտիստի երիտասարդ կինն Ինստագրամյան էջում հաճախ է ցուցադրում իր կերպարները՝ նախապատվությունը տալով զուսպ եւ գործնական ոճին, ինչպես նաեւ դասական ու պարզ իրերին։

View this post on Instagram

A post shared by Татьяна Брухунова (@bruhunova)

Պետրոսյանի կինը ցույց է տվել նոր կերպարը՝ մոխրագույն բաճկոն, բեժ գույնի տաբատ եւ սպիտակ կոշիկներ։ Բրուխունովան նախընտրել է Louis Vuitton ապրանքանիշի պայուսակ, որի արժեքը գնահատվում է 370 հազար ռուբլի։

Համացանցում հեյթերները Բրուխունովային հաճախ են համեմատում տատիկի հետ հագուստի նախընտրությունների պատճառով, սակայն նրա հետեւորդները բարձր են գնահատում ոճի զգացումը։ «Ինչպես միշտ, ամեն ինչ ընտրված է ճաշակով, հետաքրքիր պայուսակ է», «Տանեչկա, հիանում եմ ձեր ոճով։ Ոչ մի գռեհկություն»,- գրել են նրանք։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE