Երգչուհի Նարգիզը երկրորդ անգամ տատիկ է դարձել

22:11   10 մայիսի, 2021

Երգչուհի Նարգիզը հետեւորդներին ուրախալի լուր է հայտնել։ Արտիստը դուստրը՝ Լեյլան, նրան  թոռ է պարգեւել։  Տատիկը նորածնի լուսանկարը հրապարակել է Instagram-ում։

«Խնդրեմ, դիմավորեք երկրորդ թոռանս»,- լուսանկարը մակագրել է Նարգիզը։

View this post on Instagram

A post shared by NARGIZ (@nargizzakirova_official)

Երկրպագուներն ու հայտնի գործընկերներն անմիջապես սկսել են նրան շնորհավորել թոռան լույս աշխարհ գալու առիթով։

Նշենք, որ Նարգիզն արդեն իսկ թոռ ուներ՝ Նոեմը։ Նրան մեծացնում է երգչուհու ավագ դուստրը՝ Սաբինան։

 



© NEWS.am STYLE