«Խոստումնալից սկիզբ». Լուսինե Թովմասյանի հմայիչ կերպարը

13:41   11 մայիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Լուսինե Թովմասյանը սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է մուգ գույնի պիջակի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, կրում է արեւային ակնոց։ Լուսինե Թովմասյանի ձեռքին գեղեցիկ ծաղկեփունջ է։ «Շաբաթվա խոստումնալից սկիզբ»,- մեկնաբանություններում գրել է նա, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են ուղղել․ «Ինչքան սիրուն ու բնական եք»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լուսինեն պատկերված էր ամուսնու հետ։ Կադրերն արվել էին հագստի ընթացքում, գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված էր։ «Երկու երջանիկ։ Երազելով նոր արկածների մասին»,- մեկնաբանություններում գրել էր Լուսինե Թովմասյանը։



© NEWS.am STYLE